Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց մի որոշում, ըստ որի` ՀՀ ֆինանսների նախարարին է տրամադրվում «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ին 2015 թվականի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 10,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, բայց ոչ ավելի 5,000,000,000 ՀՀ դրամ գումարից, բյուջետային վարկ մինչև 2022թ.` 2020 թվականի դեկտեմբերի 10-ից եռամսյակային հավասարաչափ մարումներ իրականացնելու պայմանով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, հաշվարկվող տոկոսների վճարումը, 2015 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած, եռամսյակային մարումներով իրականացնելու պայմանով: Նշված գումարը ուղղվելու է «Հին Երևան» ծրագրի իրականացմանը: