|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«ՀԺ»-ի տեղեկություններով, Հայաստանում խորացող տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու համար ՀՀ կառավարությունը փորձում է խոշոր վարկ «կպցնել» միջազգային ֆինանսական կառույցներից և դրանով մի մեծ ծրագիր իրականացնել:
«Որոշ հաշվարկներով, այդ ծրագիրը պետք է արժենա 800 միլիոնից մինչև 1 մլրդ դոլար: Խոսքը, օրինակ, մի քանի մեծ օբյեկտների շինարարության մասին է, որը հնարավոր կւինի իրականացնել 1-1.5 տարվա ընթացքում և դրանում ներգրավված կլինեն հնարավորինս մեծ թվով մարդիկ:
Սա, ըստ կառավարության, թույլ կտա մի կողմից ապահովել աշխատատեղեր, մյուս կողմից գործող արտադրական հգորությունները ապահովել պատվերներով: Ո՞վ պետք է ֆինանսավորի նման ծրագիր, ո՞ր ոլորտում կիրականացվի այն դեռևս անհայտ է։ Սակայն խորացող ճգնաժամին հակազդելու որևէ այլ լուծում կառավարությունը գոնե առայժմ չունի: Նկատենք, որ այսպիսի ծրագիր «կպցնելու» ճանապարհին կառավարությունը դեռ որևէ հաջողություն չի արձանագրել»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: