|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայում հայտնի լրագրող Ահմեդ Հաքանը CNN Turk-ի եթերում խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակից, պատգամավոր Աբդուրրահիմ Բոյնուքալընին, ով Hurriyet լրատվական գրասենյակի վրա հարձակման մասին տգեղ հայտարարությամբ էր հանդես եկել:
Բոյնուքալընը լրատվական կայքի վրա հարձակումից հետո ասել էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո Hurriyet-ն այլևս չի գործելու:
Խոսքն ուղղելով ԱԶԿ պատգամավորին՝ Հաքանն ասել է. «Դու ո՞վ ես, ավազա՞կ ես: Պատգամավորն ինչպե՞ս կարող է նման բան ասել»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանի ելույթից հետո 200 հոգանոց խումբը հարձակում էր իրականացրել Hurriyet պարբերականի` Կ.Պոլսի կենտրոնական գրասենյակի վրա՝ վնասելով բազմաթիվ համակարգիչներ: