Միասին կարող ենք
կարևոր
1132 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-03 18:21
Հասարակություն

Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին

Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին

«News.5tv.am»-ը հայտնում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատարանում հաղթել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Անի Խատարյանին և նրա կուսակից Հայկ Սահակյանին, ովքեր յութուբյան հաղորդման ժամանակ 2025 թվականի հունիսին Բագրատ Սրբազանի հասցեին մի շարք վիրավորական ու արատավորող հայտարարություններ էին արել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Անի Խաչատրյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի 750 հազար դրամ, որից 300 հազար դրամը վիրավորանքի, իսկ 450 հազար դրամը զրպարտության համար:

Հայկ Սահակյանից  օգուտ Սրբազանի բռնագանձելով 750 հազարական դրամ, որից 300 հազարական դրամ՝ որպես վիրավորանքի, իսկ 450 հազարական դրամ՝ որպես զրպարտության դիմաց վճարվող տուգանք:

Վճիռը կայացրել է Արտուշ Ավագյանը։