|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը սկանդալային հայտարարություններ է արել Չե Գևարայի հասցեին, որոնք համացանցում մեծ արձագանքի են արժանացել:
Ըստ Ensonhaber-ի՝ Քահրամանը հայտարարել է, թե զարմանում է, երբ տեսնում է Չե Գևարայի նկարը երիտասարդների շապիկների վրա:
«Արգենտինայում մի շարք գործողություններ իրականացրած ինչ-որ ավազակի լուսանկարը չի կարող, չպետք է լինի իմ դպրոցի աշակերտի շապիկի վրա»,- հայտարարել է Թուրքիայի մեջլիսի նախագահը:
Համացանցի օգտատերերը քննադատել են Քահրամանի խոսքերը և մեջբերել հայտնի հեղափոխականին: