|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր կայացել է ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայլովայի գործով հերթական նիստը. հայտնում է contact.az-ը:
Նշվում է, որ դատավորը թույլ չի տվել Խադիջային ավարտել իր վերջին ելույթը:
Ըստ Խադիջայի փաստաբան Ֆարիզ Նամազլիի՝ ելույթում խոսվում էր լրագրողի հետապնդման քաղաքական բնույթի մասին՝ կապված լրագրողական նյութերի հետ:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողը հայտնի է իր հետաքննական բնույթի նյութերով, որոնցում անդրադարձել է նաև նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի օֆշորներին:
Դատավճիռը կկայացվի սեպտեմբերի 1-ին կամ 2-ին: