|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Բաքվի քննչական մեկուսարանում տեղի է ունեցել ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայլովայի դեմ Էլման Հասանովի դատական հայցի հիման վրա հարուցված գործով դատը: Դատարանը նրան 2500 մանաթով տուգանելու որոշում է կայացրել. հայտնում է АПА-ն:
Հիշեցնենք, որ Հասանովը լրագրողին զրպարտության և իր արժանապատվությանը վնասող տեղեկության տարածման մեջ է մեղադրել:
Քանի որ ներկայումս Իսմայլովան կալանքի տակ է գտնվում, դատն անցկացվել է մեկուսարանում: Իսմայլովան ձերբակալվել է 2015-ի դեկտեմբերի 5-ին: Նա մեղադրվում է ինքնասպանության հասցնելու, յուրացման, վատնման մեջ: