|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի գործունեությունը լրջորեն քննարկվում է իշխանական շրջանակներում. գրում է ադրբեջանական minval.az-ը` իր աղբյուրներին հղումով։
Ըստ կայքի` իշխանությունները դժգոհ են ԱԳՆ-ի աշխատակիցների անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալներից, ինչպես նաև Արևմուտքի` Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքից, որի պատճառներից մեկը, ըստ նրանց, Մամեդյարովի պասիվությունն է:
Պարբերականը գրում է, որ, իրեն հասած տեղեկություններով, իշխանություններն արդեն կայացրել են Մամեդյարովի պաշտոնանկության մասին որոշումը:
Հաղորդվում է նաև, որ այս պաշտոնում նրան կարող է փոխարինել Արազ Ազիմովը։ Թեև նա դիվանագիտական կրթություն չունի, սակայն երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Ազիմովը դեռևս Հեյդար Ալիևի օրոք զբաղեցնում էր Ղարաբաղի հարցով հատուկ լիազոր ներկայացուցչի պաշտոնը և, ի տարբերություն Մամեդյարովի, ավելի կոշտ հայտարարություններով է հանդես գալիս։