|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս սեպտեմբերից մինչև տարեվերջ լարված աշխատանք է սպասվում Հայաստանի կառավարությանը: «Մենք լարելու ենք մեր բոլոր ուժերը, որ կարողանանք տնտեսական աճ արձանագրել»,- ասաց վարչապետը:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք կլինեն պաշտոնանկություններ կառավարությունում, պատասխանեց. «Պաշտոնանկությունների մասին ես ասել եմ, որ դրանք միշտ կարող են լինել: Ես երեկ էլ եմ հայտարարել, արդեն շատ ակտիվ պետք է լինեն կառավարությունում, արձակուրդային հատվածը կարծես թե անցավ, օգոստոս ամիսը մի քիչ պասիվ ամիս էր, բայց ես կարծում եմ, որ կառավարության անդամները լուրջ տնտեսական ու քաղաքական ակտիվություն պետք է ցուցաբերեն: Հանձնարարել եմ նախարարներին, որ հանրության հետ ակտիվ աշխատեն ու ներկայացնեն բոլոր անելիքները»: