|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի բացառում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ:
«Այսօր մեզ համար տոն է, այնպես որ` պետական ծառայողների օպտիմալացման թեմայի շուրջ եկեք խոսենք աշխատանքային ժամին»,- ասաց նա Սարդարապատում` պատասխանելով լրագրողների հարցերին:
Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ օպտիմալացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ընթացքի մեջ են:
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ եթե պետական գերատեսչությունները չկատարեն օպտիմալացման վերաբերյալ` վարչապետի հանձնարարականը, պաշտոնանկություններ կարող են լինել, նա պատասխանեց. «Եթե չկարողանան անել, ապա ես համաձայն եմ ձեր առաջարկի հետ»: