|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ ոստիկանության համակարգում նոյեմբերի 9-ին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից: