|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Այսօր՝ հունիսի 6-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Վ. Օսիպյանի հրամանով Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։
Ղարիբ Հովսեփյանն ազատվել է ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնից:
Մեկ այլ հրամանով, նշանակվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության 3-րդ բաժնի պետ։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով առողջական խնդիրներ ունենալու պատճառով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանը։