|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը 2018թ. ապրիլի 4-ին հրամաններ է ստորագրել՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում նոր նշանակումներ կատարելու վերաբերյալ։
Թիվ 200-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Կարեն Թադևոսյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ՔԿ նախագահի թիվ 201-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության մայոր Շիրակ Խաչատրյանը՝ ազատվելով Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից: