|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանը Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով ցուցմունք է տվել: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Ավետիսյանի եղբայրը՝ Արտյոմ Ավետիսյանը՝ նշելով, որ քննիչն այսօր էլ եղբորը կհարցաքննի: Արտյոմ Ավետիսյանի խոսքով՝ եղբոր առողջական վիճակը գնալով բարելավվում է, նրա վիճակը բավարար է և առաջիկա օրերին հնարավոր է դուրս գրվի: Նշենք, որ դեպքից հետո Ավետիսյանն ի վիճակի չէր խոսել և ցուցմունք տալ, քանի որ նրա մոտ վնասվածքներ էին առկա նաև դիմածնոտային հատվածում:
Հիշեցնենք,որ Ավետիսյանի կնոջ խոսքով՝ ամուսնուն առևանգել և ծեծի են ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը հիշյալ փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ընդունել է վարույթ, կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն։ Գրություն է ուղարկվել բժշկական կենտրոն՝ պահանջելով տրամադրել Ա.Ավետիսյանի հիվանդության պատմագիրը եւ բժշկական հետազոտության արդյունքները դատաբժշկական փորձագետներին ներկայացնելու համար :