|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությունից պահանջել և համապատասխան ընթացակարգով ՀՀ քննչական կոմիտե է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպի փաստով նախապատրաստված նյութերը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ Արսեն Ավետիսյանի եղբայրը՝ Արտյոմ Ավետիսյանը yerkir.am-ի հետ զրույցում պատմել էր, թե ինչպես է Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլի ակադեմիայի լողավազանի բացօթյա սրճարանում հրահանգել ծեծի ենթարկել եղբորը: Արդյունքում Ավետիսյանը քթի կոտրվածք, թեթև տեղաշարժ և ազդրի, թիակի թեթև սալջարդեր ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց: