|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վերահսկող դատախազը Քննչական կոմիտեից պահանջել է «Էյր Արմենիա» ընկերության 51 տոկոսի սեփականատեր եւ գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերը՝ ընթացիկ աշխատանքները ստուգելու եւ անհրաժեշտության դեպքում նոր ցուցումներ տալու համար: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին դատախազությունից:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 15-ին: Արսեն Ավետիսյանի կինն իրավապահներին հայտնել էր, որ ամուսնուն առևանգել և ծեծի են ենթարկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: Դեպքի մանրամասները Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրել էր Ավետիսյանի եղբայրը: Սակայն դեպքից օրեր անց Ավետիսյանն անսպասելի հայտարարեց, որ Հայրապետյանի հետ հաշտվել է և որ նրա դեմ այլևս բողոք չունի: Նա պատճառաբանել էր, որ դա արել է հանուն նոր ներդրումների և ընկերության 270 աշխատողների աշխատավարձերի խնդիրը լուծելու համար:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ դեռևս չի ստացվել Ավետիսյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որից հետո միայն պարզ կդառնա նրա վնասվածքի աստիճանը և կորոշվի՝ քրեական գործ հարուցել, թե` ոչ: