|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից ծեծի ենթարկված (այդ մասին ահազանգել է գործարարի կինը եւ նրա եղբայրը-խմբ.) «Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանը քթի վիրահատության է ենթարկվել: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ԵՊԲՀ մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությանյանը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանի մոտ առկա է քթի ոսկորի կոտրվածք՝ թեթեւ տեղաշարժով, ազդրի, թիակի թեթեւ սալջարդ: Նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Ավետիսյանի հիվանդասենյակը երեկվանից հսկում են անվտանգության աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ այսօր գլխավոր դատախազությունը քննչական կոմիտե է ուղարկել միջադեպի փաստով նախապատրաստված նյութերը: