|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Թուրքիայում զոհված սերժանտ Նուրեթթին Օզթուրքի համար մզկիթում կայացած արարողությունից հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի թիկնապահների միջև քաշքշուկ է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է Radikal-ը՝ քաշքշուկը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Քըլըչթարօղլուի թիկնապահները փորձել են մեքենան մոտեցնել՝ իրենց ղեկավարին տանելու համար:
Մինչդեռ Դավութօղլուի թիկնապահները պնդել են, որ իրենք դրված արգելքները հեռացնելու մասին հրահանգ չեն ստացել:
Թիկնապահների միջև քաշքշուկն ավարտվել է միայն այն ժամանակ, երբ միջամտել են ոստիկանները: