|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այցով Գերմանիայի Քյոլն քաղաքում գտնվող` Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այցելել է հունական և ասորական եկեղեցիներ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Քըլըչդարօղլուի` Գերմանիա կատարած այցի նպատակը եվրոպաբնակ թուրքերին Թուրքիայի նախագահի պաշտոնում ընդդիմության առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուի հետ ծանոթացնելն էր:
Թուրք ընդդիմադիր գործիչը ցանկություն է հայտնել հանդիպել նաև Գերմանիայի հայկական համայնքի հետ, սակայն Գերմանիայի հայ հոգևոր առաջնորդարանից մերժում է ստացել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում