|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ իր բնակարանում սուր կտրող–ծակող գործիքից ստացած վնասվածներից մահացել է «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնումյանը: Կնոջ դիակը հայտնաբերել են փրկարարներն, ովքեր սպանվածի բնակարան են գնացել հարազատների ահազանգով:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով(սպանությունը):
Նշենք, որ Անի Մաջնումյանն ամուսանացած չէր, բնակվում էր միայնակ: Նրա տունն ամբողջությամբ տակնուվրա է արված եղել և այժմ քննիչները հարազատների օգնությամբ փորձում են պարզել արդյո՞ք բնակարանից գողություն կատարվել է, թե՝ ոչ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: