|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով մեկ անձ է ձերբակալվել: Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա երեկ բերման ենթարկված երիտասարդն է: Մեզ հետ զրույցում ոստիկանությունը հաստատեց միայն, որ այս գործով մեկ անձ է ձերբակալվել: Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանը սպանվել է օգոստոսի 5-ի երեկոյան: Նրա դին հայտնաբերվել է բնակարանի ննջարանի հատակին՝ սուր կտրող-ծակող գործիքի բազմաթիվ վնասվածքներով: Դիակի զննությամբ Անիի մարմնի մեջ հայտնաբերվել է դանակի շեղբ:
Նրա բնակարանն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, ինչը ենթադրում է, որ հանցագործն ինչ-որ բան է փնտրել:
Դեպքի առթիվ հարեւցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ):