|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են կազմակերպվել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ: Ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, դրանք ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից:
Խորհրդարանական լսումներին ներկա է նաև ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նիստը վարում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ներկա են ՀՀԿ-ական պատգամավորներ` Կարինե Աճեմյանը, Վահրամ Մկրտչյանը, Գարեգին Նուշիկյանը, Լեռնիկ Ալեքսաանյանը, Մնացական Մնացականյանը, ՕԵԿ-ական պատգամավորներ, «Ժառանգությունից»` Թևան Պողոսյանը, ԲՀԿ-ից` Գուրգեն Արսենյանը, ՀԱԿ-ից` Ստեփան Դեմիրճյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը: