|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց էներգետիկայի նախարարին: Պատգամավորի խոսքով` տեղեկություններ տարածվեցին, որ ՀԷՑ-ը 200 մլն գումար է տրամադրել իր իսկ իրավաբանական հասցեի վրա գրանցված կազմակերպությանը` իբր թե տրանսպորտային ծառայություն մատուցելու համար: Եվ հաշվի առնելով այն, որ հենց ինքը` նախարարը, նշել է, որ ՀԷՑ-ում կատարվել են լուրջ խախտումներ, ուստի չե՞ն պատրաստվում, արդյոք, նյութեր ուղարկել դատախազություն և այդ չարաշահումների հեղինակներին ենթարկել պատասխանատվության:
Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ, իսկապես, ՀԷՑ-ում լուրջ ֆինանսական խախտումներ են արձանագրվել` տարածքների ու գույքի վարձակալության հետ կապված, սակայն չեն կարող դիմել դատախազությունը, քանի որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում:
«Ինչ վերաբերում է խախտումներին, կան դժգոհություններ և որոշակի ռիսկեր, որ, իսկապես, նման պայմաններում հնարավոր են գողության ու կոռուպցիայի դեպքեր: Մեր հաշվարկներով` մոտակա երկու տարում կորուստները կիջնեն մեկ-երկու տոկոսով, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Երվանդ Զախարյանը: