|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ էին հրավիրվել Համաշխարհային բանկի այն մասնագետները, որոնք ուսումնասիրություններ են անցկացրել «Նաիրիտ»-ում: Նրանք պետք է ներկայացնեին ուսումնասիրության արդյունքները:
Քննարկումներից հետո էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը շտապեց հեռանալ` ասելով, որ լրագրողների ոչ մի հարցի չի պատասխանելու:
Սակայն Yerkir.am-ի հարցին, թե որտեղի՞ց են գտել «Նաիրիտ»-ի աշխատավարձերի վճարման աղբյուրները, պատասխանեց. «Օգոստոսի 1-ից հետո կհայտարարենք, թե որտեղից են գտնվել ֆինանսական աղբյուրները: Դա մեկ աղբյուր չէ, այլ տարբեր աղբյուրներ են»:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ը հարցում էր ուղարկել կառավարություն` թե ի՞նչ աղբյուրներից է կառավարությունը հայթայթելու նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը փակելու գումարը, սակայն հարցմանը կառավարությունը մինչ օրս չի պատասխանել: