|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր լրագրողները տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեցին Հյուսիս-հարավ ավտոմայրուղու մասին, թե ինչո՞ւ, մայիս ամսից սկսած, չեն վճարվել այդ ծրագրում ներգրավված քաղաքացիների աշխատավարձերը:
Փոխնախարարը խոստացավ հետամուտ լինել հարցին և պարզել: «Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքներն այս պահին ընթանում են իրենց հունով, ավելին՝ աշխատանքները նոր թափ են ստացել»,- հավելեց նա։
Խոսելով մարդատար միկրոավտոբուսների տեխնիկական վիճակի մասին` Առաքելյանը նշեց, որ մարդատար տրանսպորտի թարմացումը ծախսեր կպահանջի: Ըստ նրա` Հայաստանի հասարակական տրանսպորտում շահագործվող ուղեւորատար միկրոավտոբուսները պետք է 12 տարվանից հին չլինեն:
Հարցին, թե ինքը երթեւեկո՞ւմ է հին «ԳԱԶել»-ներով կամ «ՊԱԶ»-երով, Առաքելյանը պատասխանեց, որ հաճախ երթեւեկում է մետրոյով, բայց երբեւէ «ՊԱԶ»-ով մարզեր չի գնացել: