|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին Էդուարդ Շարմազանովը, Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել են Բելառուսի Հանրապետության ԱԺ ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Կարեւորվել է նաեւ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ խորհրդարանական եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներում: Բելոռուսի ներկայացուցիչները նշել են, որ Բելառուսը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:
Արծվիկ Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, Էդուարդ Շարմազանովի անձնական ու գործընկերային կապը Բելառուսի ԱԺ փոխխոսնակի հետ հնարավորություն տվեց աշխատանքները տանել ավելի բարձր մակարդակի վրա, քան կարելի էր ենթադրել:Նա նշեց, որ այդ օրերին Բելառուսի ԶԼՄ-ները հրապարակեցին բազմաթիվ նյութեր հայերի իմիջի բարձրացմանն ուղղված, ինչը , ըստ Արծվիկ Մինասյանի, նույնպես կարևոր էր:
Նա կարևորեց Շարմազանովի ելույթները Բելառուսում, որոնք թվում է, թե քաղաքական գործչի սովորական ելույթներ են, բայց , Արծվիկ Մինասյանի խոսքով, նա իր ելույթներն այնպիսի այնպիսի շեշտադրումներով է արել, որ Բելառուսի հանրությունը անմիջապես ընկալել է դրանք: