|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախագահի աներձագ Աշոտ Աղաբաբյանը դարձյալ ասաց, որ գնում է սնանկացման, իսկ «Հրազդան» տոնավաճառը, որպես հիմնարկ, գլորվում է անդունդը:
«Հրազդան ստադիոնի արևելյան տրիբունան կարելի է վաճառել»,- ասաց պատգամավորը՝ չհերքելով, որ նեղացած է իշխանություններից: Նա կարծիք հայտնեց, որ հանրապետության նախագահին ամբողջ ինֆորմացիան չեն ներկայացնում:
Հարցին, թե Գալուստ Սահակյանը արդյո՞ք չի աջակցում, Աղաբաբյանը պատասխանեց. «Գալուստ Սահակյանը թող իր հարցերը լուծի, ինձ հետ ի՞նչ գործ ունի: Իմ հարցերը նրա հարցերը չեն»:
Իսկ հարցին, թե հարկային տուգանքները չե՞ն տարածվում Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Խաչատրյանի բիզնեսների վրա, արձագանքեց. «Այդ հարցը, որ տվել ես, պատասխանն էլ գիտես»: