|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել ԵԱՏՀ կոլեգիայի անդամներ` նախարարներ Վլադիմիր Գոշինը, Տիմուր Սուլեյմենովը, Անդրեյ Սլեպնյովը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Արա Նռանյանը և ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Ռոբերտ Հարությունյանը:
Մաքսային նոր օրենսգրքի ընդունման նախնական քննարկումների համար Հայաստան է ժամանել Վլադիմիր Գոշինը: Նա նշեց, որ մաքսային օրենսգիրքը համաձայնեցման գործընթաց է անցնում ԵՏՄ անդամ երկրներում, որից հետո կսկսվեն ստորագրման շուրջ քննարկումները: Գոշինը հույս հայտնեց, որ այս տարի մաքսային նոր օրենսգիրքը կընդունվի և կսկսի գործել:
Տիմուր Սուլեյմենովը ԵՏՄ հարկային օրենսդրության խնդիրների մասին խոսեց:
Արա Նռանյանն էլ նշեց, որ ԵՏՄ-ն հնարավորություննների միություն է, որոնցից օգտվելու համար պետք է լինել տեղեկացված: «ԵՏՄ-ն կոչված է նպաստել երկրների տնտեսական խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է իր խնդրով գնա ԵՏՄ` այդ խնդիրները լուծելու համար: ԵԱՏՄ կոլեգիայի անդամները սպասում են ակտիվություն մեր բիզնես դաշտից, փորձագիտական շրջանակներից: ԵՏՄ հետ համագործակցելու համար հերթ են կանգնած այն երկրները, որոնք ցանկանում են աշխատել ԵՏՄ-ի հետ: Դրանք են Եգիպտոսը, Իրանը, Չինաստանը»,- ասաց նա: