|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Շանթ Դաշինք» կուսակցությունը հեռացրել է իր շարքերից Սամվել Լալայանին։ Լալայանը 2021-ին կուսակցության ընտրացուցակով ընտրվել էր Սյունիքի Տաթև համայնքի ղեկավար։
«Որոշման հիմքում ընկած է Լալայանի՝ իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանված հարաբերություններից դուրս կապերը», - հայտնում է կուսակցությունը։
Նշենք, որ «Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Տաթևում են հենց Սամվել Լալայանի հրավերով։ Լալայանը դիմել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանին Տաթևում «Կրթվելը նորաձեւ է» արշավ անցկացնելու համար։
Հիշեցնենք՝ «Շանթ դաշինքը» հիմադրվել է 2013-ին պայթուցիկներով դեպի նախագահական նստավայր երթ իրականացնող Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի կողմից։ Կուսակցությունը մասնակցել է 2021-ին ՏԻՄ ընտրություններին ու բացառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ դաշինք կազմելը։