|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Ղազախստանում նախագահի փոփոխությունից հետո պատշաճ մակարդակով համագործակցի այդ երկրի հետ: Այդ մասին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է РИА Новости-ն:
«Նա (Ղազասխտանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարաբևը) մեր երկրների միջև ինտեգրման նախաձեռնողներից մեկն է, եթե չասենք` հեղինակն այն նախագծի, որը կոչվում է ԵվրԱզԷս և զարգանում է շատ հաջող` շնորհիվ նաև նրա կատարած աշխատանքի: Մեր կողմից մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի պահպանենք այդ գործընթացները»,- ասել է Պուտինը:
Երեկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: