|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Canal+-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Փարիզն ու Մոսկվան բանակցություններ են վարում, որպեսզի լուծեն Ռուսաստանին «Միստրալ» ավիակիր ռազմանավեր մատակարարելու հարցը: Ֆրանսիայի նախագահն ասել է, որ այդ հարցը ՌԴ նախագահի հետ կքննարկի, եւ ճգնաժամից դուրս գալու փորձերը կարվեն Երեւանում՝ ապրիլի 24-ի այցի ընթացքում:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Ռուսաստանն ու Ֆրանսիան պայմանագիր էին կնքել, որի համաձայն` Փարիզը պետք է «Միստրալ» ռազմանավեր փոխանցեր Ռուսաստանին, սակայն Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումներից հետո ռազմանավերը դեռ չեն փոխանցվել: