|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Արա Այվազյանը փետրվարի 17-ին բանակցություններ կվարեն հայ նախարարի Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցեր: Հատուկ ուշադրություն կհատկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հումանիտար օժանդակության ցուցաբերման, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման վրա: Ստուգվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային ծրագրերը: