|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թեհրանում տեղի կունենան բանակցություններ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև:
Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հանդիպման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Նյու Յորքում՝ Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի բանակցությունների ընթացքում:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, իր հերթին, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաշտոնական այցի է հրավիրել Իրան. հաղորդում է IRNA գործակալությունը: