|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քրդական կազմավորումներն առանցքային դերակատարություն են ունեցել իրաքյան Մոսուլը գրոհելու առաջին փուլում: Այդպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ավարտին:
«Քրդերի փեշմերգա ջոկատներն առանցքային դերակատարություն են ունեցել: Հիմա Մոսուլի ազատագրման հաջորդ փուլն է սկսվում և այդ խնդիրը պետք է կատարեն Իրաքի կառավարական զորքերը»,-ասել է Օլանդը, գրում է «ՏԱՍՍ»-ը:
Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց ԻՊ գրոհայիններից արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Մարտական գործողություններին մասնակցում է Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիան, ՆԳՆ արագ արձագանքման ստորաբաժանումները և «Ալ Հաշդ աշ Շահաբի» շիա աշխարհազորի մի մասը:
Արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է իրաքցի զինվորականների և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի համատեղ ջանքերով: