|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանական գերությունից վերադարձած` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը մարտի 24-ից գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ:
Ինչպես Yerkir.am-ին հայտնեց Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը, որդին առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է անցնում, և շատ հնարավոր է, որ այս շաբաթվա վերջում դուրս գրվի հիվանդանոցից:
«Դե, քանի որ Արսենի մոտ սթրեսային վիճակը դեռ ամբողջությամբ չի անցել, դրա համար էլ պսորիազը հաճախակի կրկնվում է: Հիմա կոնկրետ օր չեմ կարող ասել, բայց երևի այս շաբաթվա վերջին արդեն դուրս կգրվի»,- ասաց մայրը:
Նա նշեց նաև, որ Արսենի վիճակն այս պահին համամատաբար լավ է, սակայն իրենք ապահովագրված չեն նրանից, որ Արսենը կրկին վատ չի զգա իրեն: Ս.Խոջոյանի բնորոշմամբ՝ իր որդին ծանր սթրեսի պատճառով է հայտնվել այդ վիճակում: