|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Փետրվարի 2-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը բուժման նպատակով տեղափոխվել էր Երևան:
Արսենի մայրը՝ Սուսաննան, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ որդին բուժում էր ստանում «Արմենիա» բժշկական կենտրոնում և արդեն մի քանի օր է, ինչ տանն է:
«Հիմա լավ է, դեմքի ցանն անցել է, համեմատաբար: Դեռ չի առողջացել: Դե հիմա ցուրտ է, չի կարող ինչ-որ բանով զբաղվել, մոտ 20 օր հիվանդանոցում մնաց, վիճակը լավ չէր: Լավ է, որ դեղերն անվճար են տրամադրվում՝ առողջապահության նախարարության կողմից: Լարիսա Ալավերդյանն էլ է օգնում»,- ասաց Արսենի մայրը:
Նրա բնորոշմամբ՝ Արսենի վիճակը շատ վատ էր և միայն վերջին օրերին է համեմատաբար կարգավորվել: