|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ադրբեջանի կողմից գերեվարված և այնուհետև հայկական կողմին վերադարձված Արսեն Խոջոյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է: Վերին Կարմրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը yerkir.am_ի հետ զրույցում հայտնեց, որ Խոջոյանն արդեն չի կարողանում քայլել` մի ոտքը թուլացել է:
«Հիմա պառկած է, չի կարողանում ո՛չ կանգնել, ո՛չ էլ քայլել: Առողջական վիճակը գնալով ծանրանում է, մաշկին շարունակում է դուրս տալ: Երեկ Հանրապետական հիվանդանոցից դեղեր էին ուղարկել, պիտի խմի, վերջացնի, որ նոր գնա բուժման` նորից»,- ասաց Չոբանյանը:
Նա տեղեկացրեց, որ Արսենը վաղուց արդեն չի աշխատում, քանի որ առողջական վիճակը չի ներում: Խոջոյանների ընտանիքը 8 հոգուց է բաղկացած, ապրում են` յոլա գնալով:
«Մայրը մեր մշակույթի տանը տեխնիկական աշխատող է, հայրն էլ հիմա էլի գյուղում չէ` Սևան է գնացել, անասուն է պահում: Տղաներից մեկը զինվորական է` 14 օրը մեկ դիրքեր է բարձրանում: Ապրում են, էլի, յոլա գնալով` ապրում են»,- ասաց Չոբանյանը: