|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում Penguen ամսագրի 2 ծաղրանկարիչներ դատարանի որոշմամբ մեղավոր են ճանաչվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։
Ըստ Hurriyet-ի՝ Penguen ամսագրի 2014-ի օգոստոսի համարում ծաղրանկարիչներ Բահադըր Բարութերի ու Օզեր Այդողանի հրապարակած նկարում պատկերված է նախագահի նոր նստավայրում Էրդողանին դիմավորող պաշտոնյա, ով մատներով շրջանակ է ցույց տալիս Էրդողանին, ինչը Թուրքիայում նույնասեռականների նշան է համարվում:
Դատարանը նախ ծաղրանկարիչներին դատապարտել է 11 ամիս 20 օր ազատազրկման, հետո այդ պատիժը փոխարինել 7 հազար լիրա տուգանքով։
