|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ԱԺ քառօրյայի նիստում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ:
«Գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը, որը ձևավորվել է մեկ տարի առաջ, պետք է հրապարակեր իր եզրակացությունը դեռ նախորդ տարվա դեկտեմբերին: Հիմա ֆորմալ առումով այդ հանձնաժողովի հաշվետվությունը ընդգրկված է օրակարգում, բայց եզրակացությունը տեղադրված չէ ԱԺ կայքում: Ստացվում է, որ այդ եզրակացությունը չկա, իսկ դա խախտում է համարվում: Կարո՞ղ եք տեղեկություն հաղորդել, թե ինչո՞ւ չկա եզրակացությունը»,- հարցրեց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եզրակացությունը պատրաստ է և առաջիկայում կբաժանվի պատգամավորներին»: