|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն ՀՀԿ-ի 4, իսկ մյուս խմբակցություններից մեկական անդամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքով` ձևավորվելիք հանձնաժողովը կգործի մինչև նոյեմբեր:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հանձնաժողով ստեղծելու առաջարկը ընդդիմությունն է առաջինն արել, և ճիշտ չէ՞ր լինի, որ հենց նա ստեղծեր, Բիշարյանը պատասխանեց, որ կարևոր չէ, թե հանձնաժողովը որ խմբակցությունն է ձևավորում, կարևորն այն հարցերն են, որոնք պետք է քննարկվեն:
Անդրադառնալով չորս քաղաքական ուժերի՝ կառավարության հրաժարականը պահանջելու ցանկությանը` պատգամավորը նշեց. «ՕԵԿ-ը խորհրդարանական ընտրություններին կնքել է կոալիցիոն պայմանագիր և հավատարիմ է մնալու իր սկզբունքներին»: