|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱԺ-ում ընթանում էր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց ԵՄ պաշտոնյա Ադրիանո Մարտինսին, թե որքա՞ն է տևելու Հայաստանի հետ նոր համագործակցության կամ նոր մանդատի տրամադրման հարցը:
Ադրինո Մարտինսը պատասխանեցեց, որ ակնկալվում է, որ հանձնակատարները կընդունեն առաջարկը նոր մանդատի վերաբերյալ և կներկայացնեն այն Եվրոպայի խորհրդին, որը երկու-երեք ամիսների ընթացքում կկայացնի իր որոշումը, այսինքն` դա կտևի մինչև հունիս, իսկ թե բանակցությունները որքա՞ն կտևեն, կախված է կողմերից` որքան ժամանակում կգան ընդհանուր հայտարարի:
«Ինձ թվում է՝ երկար չի տևի: Նախորդ համաձայնագրի կետերը կհանդիսանան որպես մեկնարկային կետեր, որպեսզի ժամանակ վատնած չլինենք: Անհնար չէ, որ այս տարի տեղի չունենան այդ բանակցությւոնները»,- ասաց Մարտինսը: