|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ գահակալության տարեդարձի կապակցությամբ:
«Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո ծառայությունն ու հոգածությունն իրենց նպաստը կբերեն այս դժվարին օրերին ողջ աշխարհում խաղաղության, բարության և հանդուրժողականության հաստատմանը: Հայաստանը բարձր է գնահատում Սուրբ Աթոռի հետ տարբեր ոլորտներում առկա կառուցողական երկխոսությունն ու քրիստոնեական նույնակունք արժեհամակարգից սերող բազմաբովանդակ երկկողմ կապերի ընդլայնումը:
Մեծապես ակնկալում ենք, որ մշտապես բարձր մակարդակի երկխոսությամբ աչքի ընկնող մեր առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն իրենց վերընթաց զարգացումն ու ամրապնդումը համագործակցության այն բարի ավանդույթներով, որոնք ձևավորվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ կորով: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: