|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ողբերգական ավտովթարի զոհ դարձած Նորին Սրբության հարազատների՝ եղբորորդու կնոջ և նրա երկու անչափահաս զավակների մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ձեր ընտանիքի անդամների անդառնալի կորստյան կապակցությամբ անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ, կիսում Ձեր վիշտը և միանում Ձեր աղոթքին առ Աստված՝ ի լուսավորություն նրանց հոգիների»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։