|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կոմի Հանրապետության «Վորկուտինսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը հանքափորների մահվան պատճառ է դարձել:
«Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: