|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայում ծագումով քուրդ հայտնի լրագրող Մեհմեդ Բանարսուն ձերբակալվել է:
Ըստ «Ակօս»-ի՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս նա լրագրողներին ասել. «Ընկերնե'ր, որպես լրագրող` երբեք տեղեկություն չներկայացնեք դատարան: Դրա պատճառով ինձ մեղադրում են «կազմակերպություն ստեղծելու» մեջ»:
Մեհմեդ Բարանսուն 2010 թվականի հունվարի 30-ին ճամպրուկով մի շարք տեղեկություններ է փոխանցել այդ ժամանակ Բեշիքթաշում գտնվող Ստամբուլի դատարանին: Ճամպրուկում եղել է ավելի քան 5 հազար փաստաթուղթ, 19 սկավառակ և 10 տեսաժապավեն, որոնք «Բալյոզ»-ի և «Էրգենեքոն»-ի հետաքննությունների ընթացքում որպես փաստ էին օգտագործվել: