|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայում ձերբակալվել է 35-ամյա իտալացի լրագրող Գաբրիել դել Գրանդեն: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի համաձայն՝ Գրանդեն ձերբակալվել է Հաթայում անվտանգության նկատառումներով ստուգումների ժամանակ, սակայն ձերբակալության պատճառները առայժմ հայտնի չեն:
Ըստ Ermenihaber-ի՝ իտալական մամուլում տեղ գտած լուրերի համաձայն՝ Իտալիայի պատկան մարմիններն ուշադիր հետևում են գործընթացին և ջանքեր գործադրում Գրանդեին ազատ արձակելու համար:
Հայտնի է, որ իտալացի լրագրողը Թուրքիա էր ժամանել մի քանի օր առաջ՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծագման մասին իր նոր գրքի համար որոշ նյութեր պատրաստելու:
Ավելի վաղ Գաբրիել դել Գրանդեն ևս մի քանի անգամ այցելել էր Թուրքիա՝ նույն գրքի հետ կապված աշխատանքների շրջանակներում: Նա հայտնի է նաև Միջերկրական ծովով գաղթականների հոսքի թեմայով իր ուսումնասիրություններով, որոնք տարիներ շարունակ հրապարակվել են Գրանդեի «Fortress Europe» խորագրով բլոգում: