|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը կֆինանսավորի Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանումը:
Ըստ Showbiz411-ի սյունակագիր Ռոջեր Ֆրիդմանի՝ «Օսկար»-ի առաջադրված մի ռեժիսոր-սցենարիստ համաձայնել է նկարահանել ֆիլմը՝ խնդրելով առայժմ չհրապարակել իր անունը: Տարբեր դերասաններ ևս պատրաստ են նկարահանվել այդ ֆիլմում, որոնց անունները կհրապարակվեն առաջիկայում:
Ֆիլմի նկարականումները, ըստ նախնական տեղեկությունների, կսկսվեն այս ամռանը Եվրոպայում:
«Ելնելով որոշ հանգամանքներից՝ Վիլյամ Սարոյանից հետո Ամերիկայում ամենահայտնի հայերը՝ Քարդաշյանները, դերեր չեն ստանա այդ ֆիլմում»,- գրում է Ֆրիդմանը: