|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Համաշխարհային բանկը 500 մլն դոլար կհատկացնի ձմեռային ջեռուցման շրջանում Ուկրաինայի էներգետիկ համակարգի կայունության ապահովման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունն իր Telegram ալիքում։
««Ձմռան շրջանում էներգիայի մատակարարման վերականգնում և էներգետիկ ռեսուրսների մատակարարում» նախագիծը նախատեսում է 500 մլն ԱՄՆ դոլարի ծավալով ընդհանուր ֆինանսավորում: Միջոցները կուղղվեն ջեռուցման ծառայությունների համար սարքավորումների և էլեկտրաէներգիայի հաղորդման ենթակառուցվածքի համար սարքավորումների գնմանը», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Ըստ Էներգետիկայի նախարարության տեղեկատվության՝ գործարքի առաջին մասը նախատեսում է 200 միլիոն դոլարի դրամաշնորհի տրամադրում: Եվս մեկ համաձայնագրով նախատեսված է Գերմանիայի կառավարության կողմից 37,74 միլիոն եվրո դրամաշնորհ՝ ենթակայաններում էլեկտրաէներգիայի նորմատիվային պարամետրերի ապահովման սարքերի ներդրման համար: