|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ ցավակցեց գյումրեցիներին եւ ողջ հայ ժողովրդին` նշելով, որ սա ոչ միայն գյումրեցիների, այլև ամբողջ հայ ժողովրդի վիշտն է:
Նա ընդգծեց, որ պետք է ձեռնարկվեն այնպիսի քայլեր, որպեսզի նման միջադեպեր այլեւս չկրկվեն:
Աբրահամյանը վստահեցրեց, որ տեղի է ունենալու արդար դատավարություն, եւ հանցագործը կրելու է իր արժանի պատիժը: Ըստ վարչապետի` դատավարությունը կբավարարի հայ ժողովրդին:
Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու վերաբերյալ հարցին վարչապետը հստակ պատասխան չտվեց, նշեց, որ քննություն է ընթանում: