|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խոսեց Գյումրիի ոճրագործության իրավական ընթացքի մասին:
Նրա խոսքով` Հայաստանում գտնվող ռազմաբազայի զինծառայողը, եթե կատարել է հանցագործություն ռազմաբազայի տարածքից դուրս, ապա նա Հայաստանի իրավասության ներքո է, իսկ եթե հանցագործությունը կատարել է ռազմաբազայի տեղակայման տարածքում, ուրեմն` Ռուսաստանի իրավասության ներքո:
«Տվյալ դեպքում մենք ունենք երկու տիպի հանցագործություն, մեկը` ծանր հանցագործության` սպանություններ, մյուս հանցագործությունը իրենց իրավասության տակ է` պահակակետը լքելը, զենքով դրսում հայտնվելը: Պետք է լինի համագործակցություն Ռուսաստանի և հայկական իրավապահ մարմինների միջև: Մի բան կարող եմ նշել, որ դատավարությունը պետք է լինի Հայաստանում»,- ասաց Շավարշ Քոչարյանը: